Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից։ Factor TV-ն տեղեկացավ, որ Երևանի քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է Սաղաթելյանին հրապարակայնորեն՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, հրապարակել հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից, քանի որ 09.11․2025թ. www.youtube.com կայքով ուղիղ եթեր հեռարձակվող «LIVE. 3-րդ նախագահի հետ մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին «Իմնեմնիմի #223» վերնագրով փոդքասթի ժամանակ վիրավորական բնույթի արտահայտություն եմ օգտագործել՝ ուղղված Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի։ Սիմոնյանը պահանջել էր հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում վիրավորական հրապարակումների համար։ Վազգեն Սաղաթելյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի կբռնագանձվի 300,000 դրամ, թեև հայցադիմումում Սիմոնյանը պահանջել էր 1 000 000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում շուրջ 7 ժամ հարցազրույց էին վարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հենց դրա ժամանակ հնչած արտահայտություններն էլ առիթ էին դարձել հայց ներկայացնելու համար։

 

Արփի Հակոբյան