Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Factor TV-ն նիստի օրակարգից տեղեկանում է, որ դրանում ընդգրկվել են նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և  «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու նախագծերը, որոնցով առաջարկվում է սահմանել ընտրական ցենզ։ 

Նախագծով առաջարկվում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք բացի 18 տարին լրացած լինելուց քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ, նախորդող 365 օրերի ընթացքում փաստացի առնվազն 183 օր գտնվել են Հայաստանում։ 

Միաժամանակ, նախատեսվում են բացառություններ։ Նոր պահանջը չի տարածվի այն քաղաքացիների վրա, որոնց բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության շրջանակում արտերկրում ծառայողական պարտականություններ կատարելով կամ արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությամբ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բավարար է միայն ՀՀ քաղաքացի լինելը, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում արդեն գործում է պետության կամ համայնքի հետ փաստացի կապի չափանիշը։

Հեղինակների գնահատմամբ՝ քաղաքացիությունը չպետք է լինի միայն իրավական, ձևական կապ, այլ պետք է արտացոլի նաև անձի իրական սոցիալական, տնտեսական և քաղաքական կապը պետության հետ։ Ըստ հիմնավորման՝ ընտրություններին պետք է մասնակցեն այն քաղաքացիները, որոնք անմիջականորեն կրում են Հայաստանում ընդունվող քաղաքական որոշումների հետևանքները և ներգրավված են երկրի հանրային կյանքում։

Նախագծի հեղինակներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը վկայակոչում են նաև Սահմանադրական դատարանի 2011 թվականի ՍԴՈ-945 որոշումը, ըստ որի՝ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն իրավական կապ է, որը ներառում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ և պատասխանատվություն։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխության նպատակն է համապետական ընտրությունների և հանրաքվեների դեպքում ևս ներդնել պետության հետ «իրական և կայուն կապի» չափանիշ՝ ապահովելով համակարգային միասնականություն տեղական ընտրությունների գործող կարգավորումների հետ։

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։ Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է ավելի խիստ չափանիշ՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գտնվել առնվազն 366 օր։ Հարցը երեկ ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։ ԱԺ հանձնաժողովում գործադիրի անդամները կներկայացնեն իրենց առաջարկները, ապա նախագիծը կլրամշակվի։

 

Արփի Հակոբյան