Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց այդ մասով գործը կրկին փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառած 2 միլիոն դրամի չափով գրավ խափանման միջոցը թողնվեց անփոփոխ։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Նրան նկատմամբ կիրառված 5 միլիոն դրամի չափով գրավ խափանման միջոցը և բացակայելու արգելքը թողնվեց անփոփոխ։

Ավելի քան 6 տարի քննությունից հետո 2025-ի հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը որոշել էր գործով անցնող մեղադրյալների մի մասին՝ Արմեն Մամուլյանին, Կարեն  Օհանյանին, Արմենակ Հակոբյանին, Գոռ Խաչատրյանին անմեղ ճանաչել իրենց վերագրվող զանգվածային անկարգությունների հոդվածով՝ մեղսագրվող արարքը նրանց  կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։

Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն ու մեկ այլ մեղադրյալ՝ Մարատ Պողոսյանը, մեղավոր էին ճանաչվել իրենց վերագրվող խուլիգանության հոդվածով, սակայն նրանց նկատմամբ պատիժ չէր նշանակվել՝ քրեական պատասխանատվության  ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Եվգենյա Համբարձումյան