Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԵՄ մարդու իրավունքների հանձնակատար Թերեզա Անինյոն հետաքննություն է սկսել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ։ Berliner Zeitung-ի փոխանցմամբ՝ հետաքննության պատճառ է դարձել այն, որ Եվրոպական հանձնաժողովը մերժել է հասանելիություն տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի այլ առաջնորդների մասնակցությամբ փակ չաթում անձնական զրույցներին, գրում է Current time-ը։

Խոսքը չաթի մասին է, որում ներառված են նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Հետաքննությունը վերաբերվում ոչ թե նամակագրության բովանդակությանը, այլ Եվրահանձնաժողովի կողմից թափանցիկության կանոնների հնարավոր խախտմանը, որը հրաժարվել է բացահայտել հաղորդագրությունները։

Չաթի գոյության մասին հայտնի էր դարձել հունվարին։ Դրանից հետո հոլանդական Follow the Money հետաքննական  լրատվականը դիմել էր նամակագրությանը մուտքի հարցով, սակայն մերժվել էր։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ նյութերի հրապարակումը կարող է վնասել ԵՄ-ի հարաբերություններին երրորդ երկրների հետ։

Ըստ լրատվամիջոցների՝ նամակագրության մեջ, ի թիվս այլ բաների, քննարկվել են եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փոխազդեցությունները։ Հետաքննությունը կտևի մի քանի ամիս։ Հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել Եվրոպական օմբուդսմենի աշխատակազմի հետ՝ գործի հանգամանքները քննարկելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի