Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը, որի ընթացքում ընտրվել են  Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հանձնաժողովի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլով սահմանված ժամկետներում տրվել են հայտարարություններ, քննվել են ներկայացված դիմումները և ընտրվել այն թեկնածուները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար սահմանված պահանջներին: Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, նիստերի շրջանակում տեղի է ունենում մրցույթի երկրորդ փուլը և առաջին փուլով ընտրված թեկնածուներից հարցազրույցի արդյունքներով կընտրվեն հանձնաժողովի անդամները և գլխավոր տնօրենը:

Օրակարգի համաձայն, հանձնաժողովի անդամները նախ ուսումնասիրել են թեկնածուների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը և հարցազրույց անցկացրել թեկնածուների հետ: Հարցազրույցի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ոլորտի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման իրենց տեսլականը, մասնագիտական փորձառությունը, պատասխանել մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցազրույցի փուլից հետո տեղի է ունեցել քվեարկություն, ամփոփվել են քվեարկության արդյունքները և կայացվել է որոշում՝ հաղթողներ ճանաչելու վերաբերյալ:

Հաջորդիվ՝ վարչապետը հրապարակել է մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել՝ Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն, «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական և շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար, և այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում»: Վարչապետի խոսքով, Կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումն ընտրված անդամներին և գլխավոր տնօրենին՝ շարունակելով էական դեր ունենալ քաղաքականությունները մշակելու պրոցեսում: Երկրի ղեկավարի խոսքով, այս պրոցեսում շատ էական դեր ունեն նաև շահառուները՝ իրենց ամենօրյա արձագանքներով և գոհունակության իրենց աստիճանով, ինչպես նաև բժշկական հանրությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են մրցութային հանձնաժողովում:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ Կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը ձևավորեն բալանսների որոշակի համակարգ, որն էլ իր հերթին կապահովի հիմնադրամի և ընդհանրապես Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդհանուր զարգացումը և հաջողությունը:

Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել պրոցեսում ընդգրկված բոլոր պատասխանատուներին, ինչպես նաև հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը պրոցեսին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է բավարար ներուժ, որպեսզի մինչ այս պահն ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակվի, քանի որ առջևում սպասվում է ամբողջ բնակչության ներառում Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգ, որը մեծ և ծավալուն աշխատանք է»,- ասվում է հաղորդագրությունում: