Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

«ՄԻԵԴ վճիռը զինծառայողի գլխատման մասով ոչ միայն դատական ակտ է, այլև պատմական փաստ։ Ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի, և սա ցույց է տալիս պատերազմի դեմքը»,- ստրասբուրգյան դատարանի վճռի մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրեր առաջ հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքն ու խոշտանգումների արգելքը։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել հայ զոհի հարազատներին, իսկ վճիռը կարևոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի տուժածների գործերով։ Դատարանի վճռում նշվում է՝ հայ զինվորականի դին հայտնաբերվել է շփման գծի մոտ՝ Թալիշ գյուղի մոտ։ Տեղի քննիչների և Հայաստանում իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նա ծանր վիրավորվել է ռազմական բեռնատարի վրա հարձակման ժամանակ և հայտնվել անշարժ վիճակում՝ կորցնելով մարտունակությունը։ Հաղորդվում է, որ վիրավոր վիճակում կտրել են նրա ձեռքերը, ապա գլխատել։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նրա մարմնի ոչ լիարժեք վերադարձը ընտանիքին թույլ չի տվել իրականացնել լիարժեք հուղարկավորության արարողություն և պատճառել է լրացուցիչ հոգեկան տառապանքներ։

Արա Ղազարյանն ընդգծում է՝ ՄԻԵԴ վճռի հրապարակմամբ ամբողջ աշխարհը հասկացավ, որ քառօրյա պատերազմը բոլորովին էլ ինքնապաշտպանություն չէր, ինչպես ներկայացնում էր Ադրբեջանը․ «Դա անօրինական պատերազմ էր: Ինչպես այս դեպքը, այնպես էլ սրանից հետո եկող մյուս դեպքերը դառնալու են դատական ակտ՝ անհերքելի պատմական փաստ, կոտրելու են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբր «մենք զոհ էինք, հայերը հարձակվել են մեր վրա», ընդհուպ նաև, որ դա «հայրենական պատերազմ» չէ: Դա ագրեսիվ պատերազմ էր. «հայրենական պատերազմում» չեն գլխատում զինվորներին, ձեռքերը չեն կտրում։ Եվ դա էլ միացրած այն ագրեսիվ հռետորաբանության հետ՝ ՄԻԵԴ-ը այս ամբողջը դրել է մի շրջանակում։ Եվ չնայած Ադրբեջանի կառավարությունը անընդհատ բողոքում էր, ընդհուպ մինչև՝ «մի օգտագործեք հայկական անվանումներ», միևնույն է՝ Եվրոպական դատարանը գտնվեց իր բարձրության վրա»։

Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին վրա, որ սովորաբար ՄԻԵԴ-ը դժվարությամբ է վճիռներ կայացնում, երբ պատերազմի ակտիվ փուլում է տեղի ունենում անմարդկային վերաբերմունք, խոշտանգում, ռազմական հանցագործություններ․ «Սովորաբար ձեռնպահ է մնում, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ չի կարող հետևողական այդ կանոնը կիրառել, և որոշ դեպքերում, երբ խախտումն ահագնացող ծավալի է կամ առանձնակի դաժանությամբ, ի վերջո, գտնում է, որ թեև ակտիվ փուլում է տեղի ունեցել, ոչ միայն պոզիտիվ պարտավորության, այսինքն՝ հետագայում վարույթներ հարուցելու, այլև նեգատիվ՝ այսինքն նյութաիրավական հիմքով որոշում է կայացնում: Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել մի շարք շատ կարևոր և երերացող սկզբունքներ, որով մենք մտահոգված էինք դեռ 2016 թվականից: Իհարկե, դեպքը շատ ցավալի է, ամեն անգամ, երբ խոսում ենք նման դեպքերի մասին, առաջին հերթին հիշում ենք ընտանիքի անդամներին: Բայց, այդուհանդերձ, սա առաջինը չէ, ինձ համար կարևորն այն է, որ կասկածի տակ են դնելու Ադրբեջանի և՛ 2016 թվականի, և՛ հետագայում նաև 2020 թվականի այսպես կոչված «հայրենական պատերազմի» կամ այսպես կոչված ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը: Ադրբեջանը ամենաշատը դա էր փորձում, դրան էր փորձում հասնել՝ լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը, իր կողմից ագրեսիվ պատերազմը: Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելու»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։