Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել

Լուրեր

22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը «Դոստլուգ» նավթային լցանավ է նվիրել Թուրքմենստանին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոխանցման արարողությունը տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ։

Նշվում է, որ լցանավը  կառուցվել է Բաքվի նավաշինարանում։ Դրա ընդհանուր երկարությունը 141 մետր է, լայնությունը՝ 16,9 մետր, խորությունը՝ 4,54 մետր։ Նշվում է, թե 7875 տոննա ծանրությամբ լցանավի կառուցումն Ադրբեջանում ոչ միայն ցույց է տալիս երկրի նավաշինական արդյունաբերության զարգացումը, այլև նպաստում է Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Միևնույն ժամանակ, այն ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի նավաշինարանի կարողությունը՝ իրականացնելու լայնածավալ և տեխնոլոգիապես բարդ նավաշինական նախագծեր։

Հավելենք, որ Իլհամ Ալիևի և Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներին առնչվող ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողությունը երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի