2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

2026 թվականի գարնանը Հայաստանում միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել է 4․3°C՝ նորմայից ցածր 0․7°C-ով, իսկ տեղումների քանակը նորման գերազանցել է 31%-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով՝ այս տարվա գարունը 1935 թվականից ի վեր 12-րդ ամենախոնավն էր, իսկ մարտը՝ դիտարկումների ողջ պատմության ամենատեղումնառատ ամիսը։

«2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131 %-ը։ Տեղումնառատ էին մարտ և ապրիլ ամիսները, երբ տեղումների ամսական քանակը կազմել էր համապատասխանաբար նորմայի 199 % և 131 %-ը։ Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։

Մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ամբերդ և Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազմեց 217․9 մմ և 278․6 մմ, որը 3-ից 5 անգամ գերազանցում է նորման։ Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Ջերմաստիճանի կտրուկ նվազում դիտվեց ապրիլի 14-16-ը, երբ հանրապետության շրջանների մեծ մասում օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից 5-7 °C-ով, իսկ ապրիլի 15-ին և 16-ին Արարատյան դաշտում գիշերային ժամերին դիտվեցին բացասական ջերմաստիճաններ։ 2026 թվականի գարնան ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձրը՝ մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսին առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Ստեփանավանում մայիսի 6-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․0 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 10 %-ով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։