Ինչո՞ւ պիտի բացառեմ. Արման Եղոյանը` 300.000 ստորագրությամբ հանրաքվե անելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի հարցին ի պատասխան չբացառեց 300.000 ստորագրությամբ հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն ընդգծեց, որ իշխանությունում նման հարց առայժմ չի քննարկվում:

«Նման հարց մենք չենք քննարկել։ Իմ գլխում նման միտք չի ծագել։ Կարող է ինչ-որ մեկի մտքում ծագած լինի, չգիտեմ»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ դա օրենքով նախատեսված գործիք է և չի կարող բացառել օրենքով սահմանված որևէ գործընթացի կիրառումը․ «Ինչո՞ւ պետք է օրենքով սահմանված որևէ գործողություն բացառեմ։ Այս աշխարհում շատ քիչ բան կարող եմ բացառել»:

Արման Եղոյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ շնորհավորանքի բացակայությանը: «Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների վրա, այլ երկկողմ հարաբերությունների վրա։ Այդ հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված հարցեր, և այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք, ոչ թե կենտրոնանանք շնորհավորել-չշնորհավորելու վրա»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ շնորհավորանքի բացակայությունը չի խոչընդոտում երկկողմ խնդիրների շուրջ աշխատանքին, իսկ Ռուսաստանի գործողությունների շարժառիթների վերաբերյալ գնահատական տալ չցանկացավ։

Եղոյանից նաև հետաքրքրվեցինք Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման հայտարարության մասին: «Ես առաջին անգամ եմ լսում հետընտրական կոալիցիա։ Եթե նկատի ունեն, որ ընդդիմադիր ուժերը համագործակցելու են իրար հետ, դա իրենց որոշելիքն է»,- ասաց պատգամավորը:

Նա նաև կասկած հայտնեց, որ ընդդիմությունն ունի հստակ գործողությունների ծրագիր՝ արձագանքելով հարցին, թե արդյոք հնարավոր են փողոցային ակցիաներ։ Նրա կարծիքով՝ եթե հասարակության մեջ առկա լիներ անարդարության զգացում, մարդիկ դուրս կգային փողոց՝ առանց քաղաքական ուժերի կոչերի։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան