UFC-ն հաստատել է Իսլամ Մախաչևի հաջորդ մենամարտն ու մրցակցին
UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը հաջորդ մենամարտը կանցկացնի իռլանդացի Իան Հարիի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Մարտիկները կհանդիպեն օգոստոսի 16-ին Ֆիլադելֆիայում կայանալիք UFC 330 մրցաշարում։
34-ամյա Իսլամ Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։ 28-ամյա Հարին կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է, նա տարել է 21 հաղթանակ ու կրել 1 պարտություն։