ՀԾԿՀ-ն պարզեցնում է բազմաբնակարան շենքերի և խոշոր սպառողների էլեկտրացանցին միացման կարգը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր կարգավորում է ընդունել, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը։ Այսուհետ միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տրամադրած տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմողի սեփական միջոցներով, ինչը, ՀԾԿՀ-ի գնահատմամբ, կդարձնի գործընթացն ավելի պարզ, ճկուն և կանխատեսելի։

«ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը․

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։

Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։

Նոր կարգավորման համաձայն՝ բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի (Սպառող, որը դիմում է միացման համար, նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը) սեփական միջոցներով։ Արդյունքում, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։

Գործնականում 6(10) կՎ լարմամբ սպառողների և բազմաբնակարան շենքերի համար կառուցվող էլեկտրական ենթակառուցվածքները հիմնականում նախատեսված են միայն տվյալ սպառողներին սպասարկելու համար և, որպես կանոն, հետագայում չեն օգտագործվում այլ նոր բաժանորդների միացման նպատակով։

Փոփոխություններով նաև հստակեցվել են տեխնիկական պայմանների տրամադրման պայմանները, ինչպես նաև այն դեպքերը, երբ կառուցված բաշխման ցանցը ենթակա է հանձնման «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

Նոր կարգավորումներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ, որով սահմանվում են բաշխողի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը։

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները միտված են միացման գործընթացի ազատականացմանը, վարչական ընթացակարգերի կրճատմանը և ոլորտում առավել արդյունավետ ու կանխատեսելի կարգավորումների ապահովմանը՝ պահպանելով սպառողների և բաշխողի իրավունքների ու պարտականությունների հավասարակշռությունը»,- ասված է հաղորդագրությունում։