Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին

Լուրեր

22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
Բոլորը

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն անդրադարձել է ամերիկացի Ջասթին Գեյջիին, որ օրեր առաջ նվաճել էր թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։

«Նա չպետք է ավարտի կարիերան, քանի որ շատ լավ տեսք ունի։ Գեյջին այժմ իր գագաթնակետին է։ Նա արագ է, ունի ուժեղ տեսք։ Լավ կարդիո, ամուր ծնոտ։ Դա կարծես Ջասթին Գեյջիի նոր տարբերակն է։

Գեյջիի դեմ մենամարտում ես կտեղափոխեմ նրան պարտեր ու կխեղդեմ։ Ես նրա հետ չեմ կռվի կանգնած դիրքով»,- Արիել Հելվանիի հետ հարցազրույցում ասել է Արման Ծառուկյանը, որը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարն է։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացեած UFC Freedom 250 մրցաշարի գլխավոր մենամարտում 37-ամյա Ջասթին Գեյջին չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Տոպուրիային։

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։