ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը

Լուրեր

22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սոմալին ներկայացնող մրցավար Օմար Արտանը, որը չէր ստացել ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն, ՖԻՖԱ-ի կողմից կստանա աշխարհի առաջնության համար նախատեսված ամբողջ հոնորարը, հաղորդում է BBC-ն։

Գումարի չափը դեռ հայտնի չէ։ Մրցավարներն աշխարհի առաջնության հոնորարները ստանում են խաղերի ավարտից հետո։

Օմար Արտանը զրկվել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության հանդիպումները սպասարկելու հնարավորությունից, քանի որ ԱՄՆ մուտքի վիզա չէր ստացել։ Դիվանագիտական անձնագիր ունեցող 34-ամյա մրցավարն օրեր առաջ ժամանել էր Մայամիի օդանավակայան, որտեղից նրան հետ էին ուղարկել։ Դրանից հետո ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել էր, որ Օմար Արտանը կսպասարկի Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի ու Եվրոպայի լիգայի հաղթող անգլիական «Ասթոն Վիլայի» միջև։

Օմար Արտանը Սոմալին ներկայացնող առաջին մրցավարն է, որը հնարավորություն էր ստացել սպասարկել աշխարհի առաջնության հանդիպումներ։ 2025 թվականին նա Աֆրիկայի լավագույն մրցավար էր ճանաչվել Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի վարկածով։