Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել

Լուրեր

22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Սուրբ Աթոռի միջկրոնական երկխոսության դիկաստերիայի պրեֆեկտ Ջորջ Ջեյքոբ Կուվակադային։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի  և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հաջող զարգացումը՝ նշելով տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների դերը երկկողմ կապերի զարգացման գործում։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Սուրբ Աթոռի կաթոլիկ եկեղեցու գործունեությունն Ադրբեջանում, հայտարարվել է երկրորդ եկեղեցու կառուցման մասին։ Քննարկվել է նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը, նշվել է հիմնադրամի կողմից երկրում իրականացվող նախագծերի դերը մշակութային ժառանգության պահպանման և միջկրոնական երկխոսության խթանման գործում։

Ալիևը Կուվակադային հանձնել է Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված Ադրբեջան այցելելու հրավերով նամակ։

Հավելենք, որ Վատիկանն ու «Հեյդար Ալիև» հիմնադրամը համագործակցում են վաղուց, որն անդրադառնում է նաև Սուրբ Աթոռի դիրքորոշման վրա Ադրբեջանի հետ կապված տարբեր հարցերում։ Ադրբեջանական իշխող ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ Վատիկանում վերականգնվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի