RAF. Արսեն Հարությունյանի հաղթական նորամուտը, Արման Ծառուկյանը շանս չի տվել Թոնի Ֆերգյուսոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել RAF (Real American Freestyle) լիգայում։

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած RAF 10 մրցաշարում 26-ամյա հայ ըմբիշը 14։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Պուերտ Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում։ Արսեն Հարությունյանը RAF-ում պետք է նորամուտը նշեր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռեյ Հիգուչիի հետ գոտեմարտով, սակայն ճապոնացի ըմբիշը հրաժարվել է մասնակցությունից։

Նույն մրցաշարին մասնակցել է նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որը ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Թոնի Ֆերգյուսոնին։ 29-ամյա Ծառուկյանն այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացրել է 6 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։