Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Ընտրություններին մասնակցած 92 ընտրողներից 81-ը քվեարկել է նրա օգտին։ Մյուս թեկնածուն` բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ստացել է 11 ձայն։
Հովհաննես Հովսեփյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է 5 տարի ժամկետով։
«Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ նախորդ 5 տարիների ընթացքում հայկական բռնցքամարտը աննախադեպ հաջողություն է արձանագրել։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նաև օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկները նվաճել են 219 մեդալ, որից 43 ոսկե»,- նշված է ՀԲՖ հաղորդագրության մեջ։