Հայկական վիրտուալ աստղադիտարանը ներկայացվել է Ստրասբուրգում կայացած միջազգային խորհրդակցությանը

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) փոխգործակցության խորհրդակցությանը Հայաստանը ներկայացրել է Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը։ Քննարկվել են աստղագիտական մեծ տվյալների կառավարման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և վիրտուալ աստղադիտարանների ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։

«Ս.թ. հունիսի 7-12-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացավ Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) փոխգործակցության խորհրդակցությունը (Int, որի շրջանակում տեղի ունեցավ նաև IVOA գործադիր կոմիտեի նիստը։

IVOA-ն համաշխարհային կառույց է , որը համակարգում է աստղագիտական տվյալների շտեմարանների, թվային արխիվների և վիրտուալ աստղադիտարանների միջև փոխգործունակության միասնական ստանդարտների մշակումը։ Դրա նպատակն է ապահովել, որ աշխարհի տարբեր աստղադիտարանների և տիեզերական առաքելությունների տվյալները հասանելի և համատեղ օգտագործելի լինեն գիտական հանրության համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մեծ տվյալների (Big Data), աստղագիտական տվյալների կառավարման, թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, ինչպես նաև վիրտուալ աստղադիտարանների ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։

Հայաստանը IVOA-ում ներկայանում է Հայկական վիրտուալ աստղադիտարանով (ArVO), որը IVOA-ի 23 ազգային և միջազգային նախագծերից մեկն է։

Հանդիպմանը Հայաստանից մասնակցեց Արեգ Միքայելյանը՝ որպես Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար և IVOA գործադիր կոմիտեի անդամ։

Աստղագիտությունն այսօր հանդիսանում է տվյալագիտության և համակարգչային գիտության հետ առավել սերտորեն առնչվող գիտական ոլորտներից մեկը։ Վիրտուալ աստղադիտարանները կարևոր դեր ունեն ժամանակակից աստղագիտության մեջ՝ ապահովելով հսկայական ծավալի տվյալների արդյունավետ օգտագործումը, միջազգային համագործակցությունը և նոր գիտական հայտնագործությունների իրականացումը։

Հիշեցնենք, որ Հայկական վիրտուալ աստղադիտարանը ստեղծվել է դեռևս 2005թ. ` Բյուրականի աստղադիտարանում»,- ասված է հաղորդագրությունում։