Ուշ գիշերով ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Նախօրեին, ուշ գիշերով, այսպես մթության քողի տակ, գաղտագողի, ծածուկ պայմաններում և խախտելով օրինականության բոլոր սահմանները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացվել:

Մենք, իհարկե, շատ լավ հասկանում ենք և մեր ամբողջ քաղաքական թիմը, հանրությունը, մեր գործընկերները, բոլորը շատ լավ հասկանում են, որ սա ոչ այլ ինչ է, քան բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով արգելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մուտք գործել Ազգային ժողով: Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն և ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաև ընտրությունների արդարությունը և թափանցիկությունը և ընդհանրապես լեգիտիմությունը վիճարկող գործընթաց է երեկ տեղի ունեցել»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացրեց անվավեր ճանաչել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները։ Այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ն ընդհանուր ուներ 213 քվե։

«Ամսի 7-ին հաջորդող օրերի ընթացքում մենք տարբեր ընտրատեղամասերում պահանջել ենք վերահաշվարկներ և իրականացրել ենք վերահաշվարկներ մեր բողոքների հիման վրա իրականացվել է այդ գործընթացը և բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրված և հայտնաբերված անճշտությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը:

Եվ արդեն երեկ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը: Անվավեր են ճանաչվել հատկապես այն երկու ընտրատեղամասերում արդյունքները, որտեղ որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավականին բարձր ցուցանիշ է արձանագրել և նվազագույն հաշվարկի դեպքում ակնհայտ էր, որ մեր վերականգնած շուրջ 130 քվեների դիմաց, եթե նրանք անվավեր են ճանաչում 200-ից ավել քվե, ապա ավտոմատ կերպով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը:

Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարված ժողովրդավարությանը, արդարությանը, լեգիտիմության բոլոր ընդունված և չընդունված նորմերին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։