Ռուսաստանը հարձակվել է Սումիի, Նիկոլաևի և Կիևի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 12-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են 117 անօդաչու թռչող սարք, ուկրաինական ուժերը խոցել են 102-ը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Սումիի մարզի Շոստկա համայնքում ռուսական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով զոհվել է 44-ամյա մի կին։ Մեկ այլ կին, ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի, լուրջ վնասվածքներ է ստացել։ Վնասվել է նաև եռահարկ ոչ բնակելի շինություն։

Սումիում վնասվել է բազմահարկ բնակելի շենքի տանիքը, երեք բնակարաններ այրվել են, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Օլեգ Ստրելկան։

Նիկոլաևում վիրավորվել է 3 մարդ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ նրանց դուրս են բերել ռուսական հարվածի հետևանքով վնասված տնից։ Դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել, բեկորները և պայթյունի ալիքը վնասել են երկու մեքենա և 14 մասնավոր տուն։ Տրանսպորտային ձեռնարկության վրա հարձակման հետևանքով վիրավորվել է ևս մեկ մարդ։

Ռուսական ուժերը նաև հարված են հասցրել Կիևի մարզի Բորիսպոլ շրջանում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտին։ Հրդեհը բռնկվել է 2000 քառակուսի մետր տարածքում, սակայն առավոտյան այն մարվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի