Արա Բաբլոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԻԻՀ իշխանությունների ու ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում են իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով Իրանի լիիրավ քաղաքացիներ՝ նրանք տարբեր բնագավառներում ունեցած գործունեությամբ իրենց ավանդն են բերում երկրի զարգացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարեւորել է համատեղ ջանքերը կայունության ու խաղաղության ապահովման գործում, որտեղ մեծ դերակատարում է վերապահված նաեւ խորհրդարանական կառույցներին:

Շնորհակալության հայտնելով հանդիպման համար` Մասումե Աղափուր Ալի Շահին ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնի խոսքն է փոխանցել Արա Բաբլոյանին: Նա նշել է, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները:

Պատգամավորը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը՝ հույս հատնելով, որ ստեղծված ավանդույթները հետագայում եւս շարունակական կլինեն: Մասումե Աղափուր Ալի Շահին եւս արժեւորել է այն ներդրումը, որ ունեցել եւ ունենում է հայ համայնքն Իրանի ներքին կյանքում՝ շեշտելով նրանց դերը նաեւ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցությունը տարբեր ձեւաչափերում, փոխադարձ այցերն ու հանդիպումները: