ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել 2026թ․ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընտրողների թվի «տարբերության» վերաբերյալ։ ԿԸՀ-ն նշում է, որ քվեարկության նախորդ օրը հրապարակվում է միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը, մինչդեռ ամփոփիչ արձանագրություններում ներառվում են նաև քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածների պահման վայրերում, զորամասերում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների տվյալները։

«2026թ․ հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերության» վերաբերյալ

Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն իրազեկում ենք։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգրք) 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։

Սակայն, գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ, որոնք կազմվում են այլ իրավասու մարմինների կողմից, մասնավորապես՝

քրեակատարողական հիմնարկներում գտնվող ընտրողների,

ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող ընտրողների,

զորամասերում կազմվող ընտրողների,

քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ցուցակները։

Նշված տվյալները ներառվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմվող քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում, բայց չեն կարող արտացոլվել լիազոր մարմնի կողմից հրապարակվող տվյալներում։

Կրկին հիշեցնում ենք, որ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չեն։ Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները ԸԸՀ նախագահներին տրամադրվում են քվեարկության օրվանից 3 օր առաջ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները:

Հաշվի առնելով վերոգրյալը  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- ասված է հաղորդագրությունում։