Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ

Լուրեր

06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկուշաբթի չհայտարարված այցով ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Al Monitor-ը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ քննարկումները կկենտրոնանան «Թուրքիայի և Վենեսուելայի միջև բազմակողմանի հարաբերությունների վերանայման» և համագործակցության խորացման քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վրա։

Ռոդրիգեսի Թուրքիա այցը նրա առաջին խոշոր միջազգային շրջագայության մասն է՝ հունվարին ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից և տեղափոխումից հետո։ Այն նշանավորում է Վենեսուելայի առաջին բարձր մակարդակի այցը Թուրքիա՝ Մադուրոյի հեռացումից հետո։

Մադուրոն վերջին անգամ Թուրքիա էր այցելել 2023 թվականի հունիսին՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար, որն այն առաջնորդների փոքր խմբի մեջ էր, որոնք ճանաչեցին Մադուրոյի վիճարկելի հաղթանակը 2024 թվականի ընտրություններում։ Թուրքիան և Վենեսուելան ընդլայնել են քաղաքական և տնտեսական կապերը Մադուրոյի օրոք, որի կառավարությունը պահպանում էր սերտ հարաբերություններն Անկարայի հետ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշմանը։ Վենեսուելան դարձել է Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը Հարավային Ամերիկայում: Երկկողմ առևտուրը 2025 թվականին կազմել է 448 միլիոն դոլար։

Էրդողանի և Մադուրոյի միջև սերտ կապերը նույնպես քննադատության առարկա դարձան այն բանից հետո, երբ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հունվարին հայտարարել էր, որ Մադուրոյին առաջարկվել է աքսորել Թուրքիա։ Էրդողանը հետագայում հայտարարել էր, որ Անկարան նման խնդրանք չի ստացել: Մադուրոյի ձերբակալությունից հետո Էրդողանը շարունակում էր նրան նկարագրել որպես ընկեր, բայց խուսափեց Միացյալ Նահանգների կամ նախագահ Դոնալդ Թրամփի  հասցեին ուղղակի քննադատությունից, որի հետ նա նույնպես պահպանում է սերտ անձնական կապեր:

Թուրքիան և Վենեսուելան 2024 թվականին ստորագրել են նավթի, բնական գազի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այդ համաձայնագրերը կիրականացվեն։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ Ռոդրիգեսին OFAC-ի պատժամիջոցների ցանկից հանելը կարող է հեշտացնել Կարակասի հետ Թուրքիայի բարձր մակարդակի շփումները, սակայն Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պահպանումը նշանակում է, որ թուրքական էներգետիկ, հանքարդյունաբերական կամ ֆինանսական ցանկացած գործարք դեռևս կպահանջի  համապատասխանության զգույշ  ստուգումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի