«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները

Լուրեր

22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտնել է, որ իր ուժը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները։

«2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունները պատմական քննություն էին Հայաստանի Հանրապետության ապագայի, նրա քաղաքակրթական ընտրության և պետական ինքնիշխանության համար։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները և շնորհավորում Հայաստանի ժողովրդին՝ կատարած ընտրության համար։

Մենք չենք ստացել այն արդյունքը, որի համար պայքարել ենք, սակայն ժողովրդավարության պայմաններում ժողովրդի կամքը պետք է ընդունել քաղաքական պատասխանատվությամբ և արժանապատվությամբ։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը շարունակում է քվեարկել հանուն ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան պետության՝ հանուն ռուսական քաղաքական, անվտանգային և տնտեսական կախվածությունների հաղթահարման։

Նույն ընտրությունն էր ժողովուրդը կատարել նաև նախորդ ընտրություններում։ Սակայն անցած ութ տարիները ցույց տվեցին, որ այդ մանդատից բխող ակնկալիքների զգալի մասը չի իրականացվել։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, ռուսական ռազմաբազան շարունակում է տեղակայված մնալ Գյումրիում, իսկ տնտեսության և էներգետիկ համակարգի առանցքային հատվածները շարունակում են մնալ ռուսական ազդեցության ներքո։ Բնականաբար, նման խնդիրները մեկ օրում չեն լուծվում։ Սակայն ութ տարին բավարար ժամանակ էր առնվազն տեսանելի ռազմավարական առաջընթաց ապահովելու համար։

Այս ընտրություններով ժողովուրդը գործող իշխանությանը տալիս է երրորդ հնարավորությունը։ Հուսով ենք՝ այն կօգտագործվի ոչ թե իրավիճակային կառավարման, այլ իրական պետական վերափոխումների, ինքնիշխանության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների խորացման համար։

Միաժամանակ, այս ընտրություններից հետո կենսական կարևորություն ունի իրավական և քաղաքական գնահատական տալ ընտրակաշառքի, քրեական ազդեցությունների և օլիգարխիկ կապիտալի ներգործության բոլոր դեպքերին։ Ակնհայտ է, որ խորհրդարան անցած և չանցած ոչ իշխանական ուժերի ձայների ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային կրիմինալ խմբերի ներգրավվածությունը, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ Հայաստան բերված՝ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների կազմակերպված քվեարկությունը։ Սա պարզապես ընտրական խախտում չէ։ Սա պետականության, սահմանադրական կարգի դեմ ուղղված վտանգավոր կոռուպցիոն համակարգ է։

Քրեաօլիգարխիան պետք է ստանա հստակ քաղաքական և իրավական հակազդեցություն։ Եթե ընտրակաշառքը շարունակի մնալ քաղաքական ազդեցության հիմնական գործիքներից մեկը, Հայաստանը չի ունենա առողջ քաղաքական համակարգ և իրական ընդդիմություն։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ որպես ժողովրդավարական և սկզբունքային քաղաքական ուժ։ Հայաստանի իշխանությանը անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ, որը կպայքարի հանուն ավելի ազատ, ավելի ուժեղ և ավելի ինքնիշխան և եվրոպական Հայաստանի։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր վստահեցին մեզ և կանգնեցին ազատ ու ինքնիշխան Հայաստանի գաղափարի կողքին։ Պայքարը շարունակվում է»,- գրել է Բաբաջանյանը։