Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում BMW մակնիշի մեքենա է պայթել, որի հետևանքով վարորդը զոհվել է։ Meduza-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 5:30-ի սահմաններում՝ Ավիատորների թաղամասի Կոլդունով փողոցում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել մեքենայի ընթացքի ժամանակ։ Վարորդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղում մահացել։

Քրեական գործ է հարուցվել, սակայն չի նշել, թե ինչ հոդվածներով։

Անվտանգության ուժերի հետ կապված Mash տելեգրամ ալիքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ վարորդը մեքենա է նստել։ Նրա ինքնությունը չի հաղորվում։ Ավելի ուշ «Կոմերսանտ»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ մեքենայի թափքի տակ պայթել է մինչև 500 գրամ տրոտիլի հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք։

2025 թվականի ապրիլին նույն թաղամասում պայթել էր մեքենա, որի հետևանքով զոհվել էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ Յարոսլավ Մոսկալիկը։ Տեղի բնակիչները հայտնել էին, որ տարածքում զինվորականներ են բնակվում։

Պայթյունից մեկ օր անց ԱԴԾ-ն հայտարարել էր ահաբեկչության կատարող Իգնատ Կուզինի ձերբակալության մասին՝ նրան անվանելով «ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ»։ Հայտնի է, որ նա ունի Ուկրաինայում բնակության թույլտվություն։ ԱԴԾ-ի տվյալներով՝ Կուզինն է ռումբը տեղադրել մեքենայում։ 2025 թվականի նոյեմբերին Կուզինը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի