ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Ռուսաստանը հունիսի լույս 9-ի գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա երկու X-59/69 հրթիռներով և 166 անօդաչու թռչող սարքերով: Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դրանցից 146-ը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռուսական ուժերը զանգվածային ավիահարված են հասցրել քաղաքին։ Վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պարզաբանել է, որ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 3 երեխայի, այդ թվում՝ մեկ տարեկան տղայի։

Հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, բիզնես կենտրոն, վարչական և արդյունաբերական շենքեր, սրճարան, եկեղեցի, մեքենաներ։

«Անօդաչուներից մեկը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։ Զոհերից հրաշքով հաջողվել է խուսափել։ Շենքի մոտակայքում այրվել են մեքենաներ, շրջակա շենքերի պատուհանները կոտրվել են։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է ութերորդ և իններորդ հարկերի միջև գտնվող բնակարանին։ Բարեբախտաբար, այն չի պայթել։ Բնակիչները տարհանվել են»,- ասել է Տերեխովը։

Չուգուևում զոհվել է 3 մարդ, ևս 3-ը վիրավորվել են։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հարվածները հասցվել են հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով. վնասվել են ավտոտնակներ, մեքենաներ, բնակելի և այլ շենքեր։

Դնեպրոպետրովսկի մարզում վիրավորվել է 3 մարդ։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Նիկոպոլի շրջանում վիրավորվել է 2 մարդ, վնասվել են ենթակառուցվածքներ, բազմահարկ և մասնավոր տներ, դեղատուն, սրճարան, օժանդակ շինություն և մեքենաներ։ Պավլոգրադի շրջանում մասնավոր տան վրա հարձակման ժամանակ թեթև վնասվածքներ է ստացել մեկ կին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի