«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի երրորդ խաղում «Սան Անտոնիո Սփյորսը» 115:111 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Նյու Յորք Նիքսի» նկատմամբ։ Շարքի հաշիվը դարձել է 2։1՝ օգուտ «Նյու Յորքի»։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողներն էին «Նյու Յորքի» ամերիկացի խաղարկող պաշտպան Ջեյլեն Բրանսոնը և «Սան Անտոնիոյի» ֆրանսիացի կենտրոնական Վիկտոր Վեմբանյաման, որոնք վաստակել են 32-ական միավոր։
Եզրափակիչի չորրորդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Նյու Յորքում։