Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հունիսի 8-ին առցանց քվեարկությամբ հաստատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026-27թթ․ մրցաշրջանը 12 թիմով անցկացնելու առաջարկը։
Կողմ է քվեարկել Գործադիր կոմիտեի 12 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Առաջնության ձևաչափի ու լեգիեոնականների լիմիտի վերաբերյալ հարցերը կքննարվկեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հայաստանի առաջնությունն անցկացվել էր 10 թիմով։