Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին

Լուրեր

22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
Բոլորը

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Օմանի ծոցում գտնվող ԱՄՆ ռազմանավերի վրա նախազգուշական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին մեղադրելով ծովային երթևեկությունը խոչընդոտելու և առևտրային նավեր ու նավթատար լցանավեր առգրավելու մեջ, հաղորդում են իրանական պետական ​​լրատվամիջոցները, գրում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը գիշերը Հնդկական օվկիանոսում կալանել են պատժամիջոցների տակ գտնվող M/T DAVINA նավը։

«Մենք կշարունակենք համաշխարհային ծովային վերահսկողությունը՝ խափանելու անօրինական ցանցերը և արգելափակելու Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերը, որտեղ էլ դրանք գործեն»,- ասվում է X-ում հրապարակված գրառման մեջ։

Այս փոխանակումը տեղի է ունենում Իրանի շուրջ ծովային անվտանգության շուրջ լարվածության աճի ֆոնին, քանի որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում իրանական նավթի փոխադրումների նկատմամբ, իսկ Թեհրանը բազմիցս սպառնացել է Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում նավագնացությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի