Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Կառավարությունը կփոխհատուցի ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների արտահանումը․ փոխվարչապետը չի բացառել աջակցության ընդլայնումը նաև մրգերի, գինու և կոնյակի համար: Կառավարությունը հաստատեց ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը, որի նպատակն է նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և նվազեցնել մեկ շուկայից կախվածությունը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կառավարության նիստում ներկայացրեց, որ ծրագրի շրջանակում արտահանվող որոշ ապրանքատեսակների համար կսահմանվի փոխհատուցում։ Մասնավորապես՝ ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար կտրամադրվի 770 դրամ, լոլիկի համար՝ 275 դրամ, պղպեղի համար՝ 400 դրամ, իսկ յուրաքանչյուր արտահանված ծաղկի համար՝ 37 դրամ։

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք, որոնք 2024 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են նշված արտադրանքի արտահանում։ Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողները պետք է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն արտահանման փաստաթղթերն ու հաշիվ-ապրանքագրերը։

Խոջոյանի խոսքով՝ կանխատեսվում է, որ ծրագրի շրջանակում հունիսին կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն ծաղիկ։ Նա նշեց, որ աջակցության միջոցառումը նախատեսված է մեկ ամսով՝ հետագայում այն վերանայելու հնարավորությամբ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը գործընկեր երկրների հետ աշխատում է նաև ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնությունների հասնելու ուղղությամբ, ինչը կարող է օգնել հայկական արտադրողներին նոր շուկաներ մուտք գործելու հարցում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և պատշաճ որակ ունեցող ցանկացած գյուղատնտեսական ապրանք պետք է արտահանվի՝ անկախ արտաքին շուկաներում առաջացող արհեստական խոչընդոտներից։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության նոր աջակցության ծրագրեր իրականացնել՝ հաշվի առնելով սեզոնայնությունը և շուկաների պահանջները։

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում և կարծում եմ՝ նույն որոշումը պետք է տարածվի նաև մրգերի, կոնյակի, գինու և հանքային ջրերի վրա։ Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի», – ասաց Գրիգորյանը:

Միրզոյանը նաև առաջարկեց պետական աջակցության մեխանիզմները կենտրոնացնել այն արտադրողների վրա, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին և ունեն համապատասխան սերտիֆիկատներ՝ ընդգծելով, որ հատկապես եվրոպական շուկաներում մրցունակ լինելու համար որակի ստանդարտների պահպանումը կարևոր նշանակություն ունի։

Փոխվարչապետը համաձայնեց առաջարկին և հավելեց, որ կառավարությունը քննարկում է նաև մաքսատուրքերի փոխհատուցման գործող ծրագրերի ընդլայնման հնարավորությունը։

Մանրամասները` տեսանյութում: