Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Պետերբուրգի վրա տնտեսական ֆորումի բացման օրը․ նավթային տերմինալը հրդեհվել է

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները հունիսի 3-ի առավոտյան հարձակվել են Կրոնշտադտի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Կիրովսկի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքների վրա, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է։ Որոշ օբյեկտներ վնասվել են։ Բեգլովը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել։

Astra տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում, որը Ռուսաստանում Բալթյան տարածաշրջանի ամենամեծ տերմինալներից է, հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Հունիսի լույս 3-ի գիշերը Լենինգրադի մարզում հայտարարվել է նաև օդային տագնապ: Տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ  խոցվել է 59 անօդաչու: Լուժսկի շրջանում չորս մասնավոր տներ աննշան վնասներ են կրել բեկորների անկման հետևանքով, սակայն տուժածներ չկան:

«Պուլկովո» օդանավակայանում գիշերը չվերթների սահմանափակումներ են մտցվել: «Ռոսավիացիա»-ն զգուշացրել է, որ սահմանափակումներ են մտցվել նաև Լենինգրադի մարզի մի քանի շրջանների օդային տարածքում:

Ըստ Downdetector-ի և «Сбой.рф»-ի՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչներն առավոտից բողոքում են բջջային ինտերնետի խափանումներից: Օգտատերերը հայտնում են, որ կայքերն ու մեսենջերները չեն աշխատում, իսկ որոշներն ընդհանրապես բջջային կապ չունեն։

Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-6-ն անցկացվում է միջազգային տնտեսական ֆորումը։ Նշվում է, որ այս տարի ելույթ են ունենալու Միացյալ Նահանգներից մի քանի հյուրեր (հիմնականում՝ աջակողմյան և ծայրահեղ աջ շրջանակների ներկայացուցիչներ), ինչպես նաև Վլադիմիր Պուտինի դուստրերը: ՌԴ նախագահի ելույթը նախատեսվում է հունիսի 5-ին:

Բացի այդ, ըստ Astra-ի՝ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում այրվում է «Պրոգրես» գործարանը։ Նահանգապետ Եվգենի Պերվիշովը հայտնել է, որ «անօդաչու թռչող սարքերի անկման  հետևանքով» վնասվել են բնակելի շենք, գրադարան, արվեստի դպրոց և արդյունաբերական գործարանի օժանդակ շինություններ։ Տուժածներ  չկան։

Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը հայտնել է, որ Երշիչսկի քաղաքային շրջանում հրդեհը մարելու ժամանակ անօդաչու թռչող սարքի բեկորներից զոհվել է  ԱԻՆ-ի երկու աշխատակից, ևս երկու հրշեջ և մեկ քաղաքացիական անձ թեթև վնասվածքներ են ստացել։

Ռուսաստանի կողմից նշանակված ինքնահռչակ ԴԺՀ-ի «ղեկավար» Դենիս Պուշիլինը պնդում է, որ Ենակիևում անօդաչու թռչող սարքը հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ ավտոբուսի վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ յոթ մարդ զոհվել է, ևս 11-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հունիսի լույս 3-ի գիշերը ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 354 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Լենինգրադի և Մոսկվայի մարզերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի