Փաշինյանը պետք է փաստեր ներկայացնի, եթե ասում է` Օսիպյանը պատերազմին չի մասնակցել․ Բորիս Նավասարդյան

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է Արթուր Օսիպյանի կալանավորմանը՝ նշելով, որ գործի շրջանակում առկա են լուրջ հարցադրումներ։

«Երբ ծանոթանում ես հանրայնորեն հայտնի իրողություններին, ակնհայտ է, որ իրավական հիմքեր չկան այդպիսի խափանման միջոց ընտրելու համար, և կան հիմնավոր կասկածներ, որ սրա հետևում մեկ անձի մյուս նկատմամբ տրամադրվածության դրսևորման արդյունք է։ Եվ բնականաբար նման նախադեպերը պիտի բացառվեն մեր իրականությունում»,– ասել է Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք իշխանության միջամտություն իրավապահների գործողություններում։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ հայտարարություններին՝ Նավասարդյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը կարևոր փորձություն է իրավապահ համակարգի համար։

«Դա շատ կարևոր քննություն է իրավապահ կառույցների համար, որ իրենք պետք է ապացուցեն, որ քաղաքական պատվերներ չեն կատարում։ Թեև հասկանում ենք, որ նման նախադեպերը կան և, ցավոք, շարունակվում են։ Եվ սա իրավապահ համակարգի հետագա գործունեության վերաբերյալ դատողություններ անելու շատ լուրջ հիմք կլինի բոլորիս համար»,– ասել է նա։

Նավասարդյանի խոսքով՝ եթե այս գործով չլինի համարժեք արձագանք, դա կարող է մտահոգիչ ազդակ լինել Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։

«Սա այն նախադեպն է, երբ բոլորին պարզ է՝ ինչ է սրա հետևում։ Եվ եթե անգամ նման դեպքերում չլինի համարժեք պատասխան և արձագանք, ապա մենք կկարողանանք արձանագրել, որ ակնհայտորեն Հայաստանը լուրջ ռիսկերի առջև է կանգնած ժողովրդավարությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից շեղվելու առումով»,– նշել է նա։

Խոսելով իշխանությունների կողմից նախկին ժամանակաշրջանների հետ անցկացվող զուգահեռների մասին՝ Նավասարդյանը դրանք անտեղի է համարել։

«Ես կարծում եմ՝ անտեղի զուգահեռներ են, քանի որ մենք միշտ կարծում ենք, որ Հայաստանը զարգանում է որպես ժողովրդավարական երկիր, այլ ոչ թե կրկնում է նախկինում եղած բացասական երևույթները։ Եվ այդ տրամաբանությունը հենց հուշում է, որ մենք լուրջ ռիսկերի առջև ենք կանգնած»,– ասել է նա։

Նավասարդյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանի գործը լայն հանրային արձագանք է ստացել և միավորել է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։

«Սա այն դեպքն է, երբ ստորագրողների մեջ մենք կտեսնենք տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, և դա համոզում է, որ բավականին լուրջ և լայն կոնսենսուս կա այս հարցի նկատմամբ»,– նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ վարչապետը պետք է ներկայացնի իր հնչեցրած մեղադրանքների հիմնավորումները։ «Պետք է նաև հիմնավորումներ տա, որ այն փաստերը, որ ինքը ներկայացրել է Արթուր Օսիպյանի նկատմամբ՝ և՛ պատերազմում չմասնակցելու, և՛ արցախյան իշխանությունների կողքը լինելու վերաբերյալ, ունեն բավարար հիմքեր, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել այդ պնդումները»,– եզրափակել է Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։