Արթուր Օսիպյանի մի քանի իրավունք է խախտվել․ Իզաբելլա Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
Բոլորը

Քաղհասարակության ներկայացուցիչներն այսօր նամակ են փոխանցել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով։

ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, որը մասնակցում էր դատախազության դիմաց կազմակերպված ակցիային, նշեց, որ Արթուր Օսիպյանի կալանավորմամբ մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ։

«Ինձ թվում է՝ ակնհայտ է, նաև մեր նամակի մեջ դա շատ ակնհայտ գրված է, որ այստեղ առնվազն մի քանի մարդու իրավունքների խախտում կա։ Ե՛վ խոսքի ազատության հետ կապված, և՛ արդար դատաքննության հետ կապված, և՛ վատ վերաբերմունքի հետ կապված։ Այնպես որ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,– ասել է Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս իրավիճակը կարելի է համարել ժողովրդավարական ուղուց շեղում։

Նա նշել է, որ Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջին միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և հանրային հեղինակություն ունեցող անձինք։

«Այսօր հինգս ենք այստեղ՝ Բորիսը՝ Երևանի մամուլի ակումբից, Անահիտը՝ Մարդու իրավունքների կրթության կենտրոնից, Աննան՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունից, Օլեգը Ալավերդուց է եկել՝ համայնքային մոբիլիզացիայի կենտրոնից, և ես՝ որպես անհատ։ Բայց իրականում առնվազն 21 շատ հեղինակավոր կազմակերպություններ միացել են այս պահանջին»,– նշել է նա։

Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությանն աջակցողների թվում կան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ «Եթե նայեք նաև ստորագրողների ցանկը, մեջը կան և՛ մշակութային գործիչներ, և՛ գիտնականներ, և՛ ուսուցիչներ։ Եվ ընդամենը երկու-երեք ժամվա մեջ բավական մեծ արձագանք է ստացել»,– ասել է նա։

Նա նաև հույս է հայտնել, որ հանրային աջակցությունն ավելի կընդլայնվի։ «Մենք հույս ունենք, որ նաև մեդիայի միջոցով հնարավոր կլինի ավելի լայն մոբիլիզացիա ապահովել Արթուրին ազատ արձակելու պահանջով»,– ընդգծել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։