Վոլոդինը հայտարարել է, թե «Փաշինյանը Հայաստանը ԵՄ-ին միացնելու անձնական պարտավորություն է ստանձնել՝ դա անելով ՌԴ-ի ու ԵՏՄ-ի հաշվին»

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

ՌԴ-ից շարունակում են տարբեր մեկնաբանություններն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին։ Հերթական հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Բորբոսը մեռնում է լույսի տակ։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը «կվճարի յուրաքանչյուր փչացած պղպեղի» համար, որը սահմանափակումների պատճառով չի մատակարարվի Ռուսաստան, հստակ ցույց է տալիս դա»,- գրել է նա MAX ալիքում։

Ըստ Վոլոդինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը՝ Եվրամիությանը միանալու համար՝ փորձելով լուծել իր բոլոր խնդիրները ԵՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին»։ Նա հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը, իբր, բաց չի ասում հանրությանը ԵՄ-ին անդամակցելու մասին՝ երկրի քաղաքացիներից թաքցնելով, թե ինչ կլինի ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում, մասնավորապես, «գազի գները գրեթե չորս անգամ կբարձրանան բնակիչների համար, կտրուկ կնվազեն Ռուսաստանից Հայաստան կատարվող միջսահմանային փոխանցումները, որոնք ներկայում տարեկան կազմում են գրեթե 4 միլիարդ դոլար (բոլոր փոխանցումների երկու երրորդը), Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, կդադարեցվեն Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (ներառյալ՝ պղպեղի), ձկան, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները»։

«Նույն բանը տեղի ունեցավ նաև Ուկրաինայում։ ԵՄ-ի հետ ինտեգրման վերաբերյալ որոշում կայացնելիս նրանք խոսում էին մեկ բանի մասին, այդ թվում՝ զարգացման հեռանկարների։ Իրականում պարզվեց, որ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, չթողեցին եվրոպական շուկաներ մուտք գործել՝ սահմանելով խիստ և անբարենպաստ մաքսատուրքերի քվոտաներ։ Նույնը սպասում է նաև Հայաստանին»,- ասել է Վոլոդինը։

Նա ասել է, թե «Փաշինյանը, հավանաբար, Հայաստանը ԵՄ-ին միացնելու անձնական պարտավորություն է ստանձնել և կատարում է այն՝ միաժամանակ փորձելով անդամակցության բոլոր ծախսերը դնել ԵՏՄ-ի և Ռուսաստանի վրա»։

«Ակնհայտ է, որ նրան չի հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։ Այս դեպքում նա կարծում է, որ այսպես կարող է պահպանել իր անձնական իշխանությունը։ Գինը ծանր կլինի»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի