Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «հաջորդ շաբաթվա ընթացքում»

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հորմուզի նեղուցը վերաբացնելու և Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու շուրջ համաձայնագիրը հնարավոր է «հաջորդ շաբաթվա ընթացքում», գրում է CNN-ը։

Չնայած նա ակնարկել է, որ դիվանագիտությունը դեռևս սեղանին է, Թրամփն ասել է, որ «դեռ պետք է մի քանի կետի շուրջ պայմանավորվի»՝ համաձայնագիրը ստորագրելու համար։

ABC-ի լրագրող Ջոնաթան Քարլի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նաև նշել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է գերազանցել ռազմական հաղթանակը, սակայն ընդունել է, որ «դա պարզ բան չէ»։

«Բայց մենք ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է»,- հավելել է Թրամփը։

Հարավային Լիբանանում Իսրայելի գործողություններին անդրադառնալով՝ Թրամփն ասել է. «Այսօր մի փոքր սխալ կար, բայց ես այն շատ արագ շտկեցի, ինչպես դուք, հավանաբար, նկատեցիք»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կանխել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից «Բեյրութի, Լիբանանի վրա խոշոր հարձակումը»։

Ավելի վաղ Լիբանանում Իսրայելի կողմից սահմանված թիրախներին հասցված հարվածների ֆոնին՝ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել էր Վաշինգտոնի հետ միջնորդավորված բանակցությունների դադարեցման մասին: Իրանի իշխանությունները կարծում են, որ Լիբանանի հարցն ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության պայմաններից մեկն է, սակայն այնտեղ մարտերը շարունակվում են «բոլոր ճակատներում»:

Թրամփը հերքել էր բանակցությունների դադարեցման մասին պնդումները և ընդգծել, որ դրանք «շարունակվում են արագ տեմպերով»։ TruthSocial սոցցանցում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել էր, որ համաձայնության է եկել Իսրայելի և Լիբանանի հետ փոխադարձ հարձակումները դադարեցնելու վերաբերյալ՝ այդպիսով ապահովելով բանակցությունների շարունակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի