ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 116-ը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 2-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 73 հրթիռ, այդ թվում՝ «Ցիրկոն», «Կալիբր» և «Իսկանդեր-Մ», ինչպես նաև 656 անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 40 հրթիռ և 602 անօդաչու, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current time-ը։

Կիև

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքում զոհվել է 4 մարդ, ևս 58-ը վիրավորվել է, որոնցից 48-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ երեք երեխա։ Ավելի ուշ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ տուժածների  թիվը հասել է 63-ի։ Դարնիցկիի շրջանում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել բենզալցակայանում: Օբոլոնսկիի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մանկապարտեզների մոտ: Շևչենկովսկիի շրջանում վնասվել են ինը հարկանի բնակելի շենքի ճակատային մասը և տանիքը: Հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի եռահարկ շենքում և 25 հարկանի բնակելի շենքի չորրորդ և հինգերորդ հարկերում: Սվյատոշինսկիի շրջանում հրդեհ է բռնկվել հինգ հարկանի շենքի առաջին հարկում:

Պոդոլսկի շրջանում, նախնական տեղեկությունների համաձայն, ինը հարկանի բնակելի շենքի վրա կրկնվող  հրթիռային հարվածը մասնակի կառուցվածքային փլուզման պատճառ է դարձել։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքի բեկորների հետևանքով հրդեհ է  բռնկվել  մեկ այլ ինը հարկանի շենքի տանիքում և այլ ոչ բնակելի շենքերում՝ վնասելով մի քանի մեքենա և պահեստ։ Գոլոսիևսկի շրջանում պոլիկլինիկայի երկրորդ և երրորդ հարկերը ոչնչացվել են, և մի քանի մեքենա այրվել է։ Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են 15 հարկանի բնակելի շենքի վերին հարկերին, և հրդեհներ են բռնկվել 24 հարկանի բնակելի շենքի յոթերորդ և ութերորդ հարկերում և երկու մասնավոր տներում։

Կիևի մարզ

Կիևի մարզում վիրավորվել է 3 մարդ։ Ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի՝ Բուչայի շրջանում վնասվել են երեք մասնավոր տներ, լոգիստիկ և պահեստային օբյեկտներ, ոչ բնակելի շենքեր և վեց բեռնատար, Վիշգորոդի շրջանում վնասվել են երկու բնակարանային շենք և մեկ մասնավոր տուն, իսկ Ֆաստիվի և Օբուխովի շրջաններում վնասվել են մասնավոր տներ։

«Ռուսաստանը կրկին ցույց է տալիս, որ իր թիրախը խաղաղ բնակիչների կյանքն է։ Յուրաքանչյուր նման հանցագործության, յուրաքանչյուր ավերված կյանքի և ավերված տան համար զավթողը պետք է արդարացիորեն պատժվի»,- գրել է նա։

Դնեպրոպետրովսկի մարզ

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Դնեպրում 6 մարդ զոհվել է, ևս 33-ը վիրավորվել է։ Նա ասել է, որ բազմաբնակարան շենքերը մասամբ ավերվել են, վնասվել է մեկ բիզնես, հրշեջ կայան, ավտոտնակներ և մեքենաներ։ Երկու վիրավորներ ծանր վիճակում են, 24 մարդ էլ հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։ Կամենսկի շրջանում վնասվել են վարչական և բազմաբնակարանային շենքեր, վիրավորվել է 3 մարդ։

Խարկովի մարզ

Խարկովի մարզում վիրավորվել է 14 մարդ: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ ռուսական զորքերը կոմբինացված հարձակում են իրականացրել  Խարկովի և Բարվենկովսկա, Դոնեցկ, Մերեֆա և Վիսոչանսկա համայնքների վրա: Այրվել են բնակելի շենքեր, օժանդակ շինություններ, ավտոտնակներ, մեքենաներ և այլ քաղաքացիական կառույցներ, վնասվել են բազմահարկ և մասնավոր բնակելի շենքեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի