Թրամփը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսին նախատեսվող բանակցությունների մասին

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերաբերյալ արդյունավետ քննարկումների, որոնք նախատեսված են հունիսին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Դոնալդ Թրամփի՝ Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հիմնասյուներից մեկն է։

«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք մեկ քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության: Ինչպես գիտեք՝ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր: Իմ վարչակազմն անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների հունիսին»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվի էներգետիկ շաբաթը հյուրընկալելու կապակցությամբ՝ այս նվաճումն անվանելով Ադրբեջանի առաջատար դիրքի վկայություն էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը երկարատև համագործակցության պատմություն ունեն ածխաջրածնային ոլորտում և հանձնառու են մատչելի և հուսալի էներգիա ապահովելուն։

«Միացյալ Նահանգները վաղուց ի վեր Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության կողմնակիցն է, և ես խորապես համոզված եմ, որ մեր հիմնարար գործընկերության կարևորությունը գլոբալ էներգետիկ անվտանգության ոլորտում միայն կաճի առաջիկա տարիներին»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Եզրափակելով՝ Թրամփը նշել է, որ համատեղ ջանքերը կնպաստեն խաղաղության ամրապնդմանը, բարգավաճման  ընդլայնմանն ու ավելի վստահ ապագա կերտելուն՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի