Թուրքիայից Հայաստան զբոսաշրջային ուղևորություններն ավելացել են

Լուրեր

06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
Բոլորը

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման և Ալիջանի սահմանային անցակետի մոտ ապագայում նախատեսված բացմանը զուգընթաց՝ Իգդիրից դեպի Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը սկսել է աճել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան ճանապարհորդող իգդիրցիներն այցելում են մայրաքաղաք Երևան և շրջակա քաղաքներ՝ լուսանկարներ անելով։

«Իգդիրի կենտրոնից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա է մայրաքաղաքը։ Քաղաքը շատ գեղեցիկ է, մաքուր, ընդարձակ և լավ պահպանված։ Մենք ամենուրեք բոլորին ասում ենք, որ Թուրքիայից ենք։ Արձագանքները խառն են. նրանք դեռ լիովին պատրաստ չեն դրան։ Այնուամենայնիվ, եթե սահմանային անցակետը բացվի, մարդիկ արագ կհարմարվեն միմյանց»,- ասել է Հայաստան այցելած թուրք գործարար Էրջան Ալագյոզը։

«Մաքուր բնության հարթակի» խոսնակ, գրող-հետազոտող Սերդար Գյունդողդուն էլ, որը նույնպես մասնակցել է ուղևորությանը, նշել է․ «Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Ճիշտ չի լինի համեմատել Իգդիրը Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ քաղաքաշինության առումով: Մեկը մայրաքաղաք է, մյուսը՝ Արևելյան Անատոլիայի նահանգ: Սակայն մաքրության և պահպանման առումով Հայաստանի մյուս քաղաքները նույնպես ավելի լավն են, մաքուր, քան Իգդիրը: Տպավորություն է, որ շրջափակումը մեզ մոտ է, ոչ թե Հայաստանում»:

«Երբ մենք վերադառնում ենք Իգդիր Հայաստանից ու Նախիջևանից, որոնք իրար մոտ են, հավատացեք, մենք ամաչում ենք»,-հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի