Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար

Լուրեր

06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Ազատության աջակցության մասին» ակտի 907-րդ փոփոխության կասեցումը երկարաձգելու համար։ Այս մասին Ալիևը գրել է X սոցիալական ցանցում։

«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի չեղարկման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրն ինձ որպես հուշանվեր ուղարկելու համար՝ կից Ձեր անձնական գրառմամբ ու բարի խոսքերով։ Ես բարձր եմ գնահատում այս մտածված և բարի ժեստը և մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան»,- նշել է Ադրբեջանի նախագահը։Փաստաթուղթը մակագրված է ՝«Իլհամ, դու հիանալի ես»։

Հավելենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ազատության աջակցության ակտ» (Freedom Support Act) օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին։ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության Աջակցության Ակտ»-ի տեքստում ներառվել է 907-րդ բանաձևը կամ հոդվածը (Section 907), որն արգելում էր ամերիկյան կառավարությանն «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է անում՝ վերացնելու Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Սակայն իրավիճակը փոխվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական լայնածավալ հարձակումներից հետո: Նախագահ  Ջորջ Բուշը 2002-ի հունվարին ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմել էր Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում օժանդակելու հնարավորություն տալ: Նաև ընդգծվում էր, որ 907-րդ բանաձևի ժամանակավոր չեղարկումը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Դրանից ի վեր ԱՄՆ կառավարությունները շրջանցել են բանաձևը։

Նշենք, որ Բաքուն այժմ մեծ ջանքեր է գործադրում օրենքի չեղարկմանը հասնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի