Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնելու դիվանագիտական ​​գործընթացի ուշացումը կարող է բացատրվել վստահության բացակայությամբ, Վաշինգտոնի հակասական դիրքորոշումներով և Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումներով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Al Arabiya-ն։

«Բանակցությունները սկսվել են խիստ կասկածների և անվստահության պայմաններում, մեսիջների փոխանակումը տեղի է ունենում այս մթնոլորտում։ Մյուս կողմն անընդհատ փոխում է իր տեսակետները և առաջ քաշում նոր կամ հակասական պահանջներ։ Բնական է, որ այս իրավիճակը կերկարաձգի բանակցությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ Թեհրանը Իսրայելի գործողությունները տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, համարում է ԱՄՆ-ից անբաժանելի։

Բաղային ասել է, որ ներկայում Միացյալ Նահանգների հետ Թեհրանի միջուկային ծրագրի մանրամասների շուրջ որևէ փոխանակում չի եղել։

«Մենք գիտենք, թե երբ է անհրաժեշտ գործել միջուկային հարցերով։ Միջուկային գործի մանրամասների վերաբերյալ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պատերազմի ավարտն է»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ Բոֆորտ միջնադարյան ամրոցի գրավումից հետո Իսրայելի կողմից Լիբանանում հարձակման ընդլայնման վերաբերյալ։

Դիվանագիտական ​​աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի խնդրանքով  և անմիջապես Ռումինիայի բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի անկման վերաբերյալ արտակարգ նիստից հետո, որը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի