ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցով Ադրբեջանում է
Քաղաքականություն
01.06.2026 | 12:46
ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը ժամանել է Ադրբեջան՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ նա Ադրբեջանում կլինի մինչև հունիսի 3-ը։
Նշենք, որ հունիսի 2-ին՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում, Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունն ու ԱՄՆ Պետքարտուղարությունը համատեղ կանցկացնեն Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի