Նիդեռլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Հաագայի «Աբովյան» մշակութային միություն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Նիդեռլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Հաագայի «Աբովյան» մշակութային միություն, ուր հանդիպում ունեցավ միության ակտիվի, միության հովանու տակ գործող հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների ծնողների և Հաագայի հայ համայնքի անդամների հետ։

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի դեսպանին «Աբովյան» միության ղեկավար, Նիդեռլանդների հայկական միությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ թեև նորանշանակ դեսպանը նոր մարդ չէ Նիդեռլանդներում և Հաագայում և ունի հոլանդական կողմի և հայ համայնքի հետ աշխատանքի փորձառություն, այնուամենայնիվ հայ համայնքը պատրաստ է աջակցել հայ-նիդեռլանդական կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության ծրագրերի իրականացմանը։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար նշելով, որ Բյուսելում աշխատելու տարիներին «Աբովյան» միության գրասենյակը դարձել է Հաագայում իր հարազատ հասցեն, ուր ծնվել և իրագործվել են շատ գաղափարներ։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ տարիներ առաջ հաստատված արդյունավետ համագործակցությունը նոր թափ կստանա։

Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի տնտեսական զարգացման ուղղություններին և այդ նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀՀ դեսպանը կարևորեց հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը, Հայրենիքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և հայրենադարձությունը։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է բարեփոխել հարկային օրենսգիրքը և ներկայացրեց Հայաստանում արտասահմանցի ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ հորդորելով այս ամենի մասին պատմել գործընկերներին և պոտենցիալ ներդրողներին։

«Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ գնալ հանդիպումների Հայաստան ներդրում կատարելու կամ Հայաստանի արտադրանքի նկատմամբ նույնիսկ թեթև հետաքրքրություն ցուցաբերած գործարարի հետ, բանակցել, ներկայացնել ու համոզել նրանց։Համոզված եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք արդյունքների հասնել»,- ընդգծեց դեսպան Բալայանը։

Այնուհետև «Աբովյան» միությունում տեղի ունեցավ Երևանի 2800 ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հնագետ դոտկտոր Յանիկ Ռաչինսկի-Հենկը ներկայացրեց Էրեբունի ամրոցի հիմնադրման, դրա պեղումների պատմությունը և Երևանի տարածքում այլ հնագիտական վայրերում արված բացահայտումները։