Ինչու ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին զինվորական շքերթին

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսին։ Factor.am-ը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչու ինքը կամ խմբակցության այլ պատգամավորներ չեն մասնակցել զինվորական շքերթին։

«Չեմ մասնակցել, որովհետև հրավեր չի եղել»,- ասաց նա։

ԱԺ-ից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությանը հրավեր չի ուղարկվել։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը Factor.am-ին փոխանցեց. «Բոլոր պատգամավորներին մասնակցության վերաբերյալ գրություն է ուղարկվել, սակայն ընդդիմադիր պատգամավորներն անպատասխան են թողել՝ այդպիսով մերժելով հրավերը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ իր չմասնակցելը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Իմ համար անընդունելի է ՀՀ զինված ուժերին նախընտրական շոուի մաս դարձնելը։ Ես նույնպես շոուի մաս դառնալու ցանկություն չունեի»։

Հարցին՝ եթե Հանրապետության օրը մայիսի 28-ին է, և այն այս տարի համընկել է նախընտրական քարոզարշավի հետ, ի՞նչ էր պետք անել, Մամիջանյանը նշեց. «Այս ընթացքում բազմաթիվ առիթներ կային, որոնց ժամանակ կարելի էր անել զինվորական շքերթը, բայց չէր արվում։ Ես շքերթի գաղափարին դեմ չեմ, ասում եմ, որ սա օգտագործվեց որպես շոու»։

Նարեկ Կիրակոսյան