Կիևում դեսպանատունը բաց է․ ԱՄՆ-ն արձագանքել է տարհանման պնդումներին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱՄՆ դեսպանատունը բաց է։ Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան X-ում տարածած հաղորդագրությունում։

«Մեր գործունեության մեջ որևէ փոփոխություն չկա, այլ հաղորդագրությունները կեղծ են։ Պետքարտուղարությունն ամերիկացիների անվտանգությունից ավելի բարձր առաջնահերթություն չունի և պարբերաբար վերանայում է Կիևի դեսպանատան անվտանգության վիճակը։ Մենք վերահաստատում ենք մեր ուղերձը, որ ամերիկացիները չպետք է որևէ պատճառով այցելեն Ուկրաինա՝ զինված հակամարտության պատճառով»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն այսօր հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները տարհանել է իր դեսպանատունը Կիևից՝ Ռուսաստանի նախազգուշացումից հետո, սակայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ պնդումները։ Այնուհետև ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կայքը հրապարակել էր Կալլասի մամուլի ասուլիսի սղագրությունը՝ Կիպրոսում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո։

Սղագրության մեջ ԱՄՆ դեսպանատան տարհանման վերաբերյալ Կալլասի պատասխանը հեռացվել է։ Պատասխանի վերջում ծանոթագրությունում նշվում է, որ հարցի պատասխանը հրապարակվել է Կիևում դիվանագիտական ​​​​առաքելության վերաբերյալ ուղղումով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի