Տնտեսության համար որևէ սպառնալիք չեմ տեսնում, անծայրածիր հնարավորություններ են բացվում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
Բոլորը

«Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով արտահանմանը և ներմուծմանը, այս դեպքում, ըստ վարչապետի, իրենք դիվերսիֆիկացման են գնում, և դա նոր չի սկսվել։

«Տարբեր ուղղություններով եթե Դուք տեսնեք, մեր վիճակագրությանը հետևեք, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհուպ կրկնապատկվել են։ Եվ նաև ես շատ ուրախ եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանի արտահանումների համար, և նաև առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու՝ հանդիպելու, այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաներն ուսումնասիրելու․ մենք արդեն միջազգային գործընկերներից ունենք այդ հրավերները։ Բացի այդ, մենք, ընդ որում, Եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջությամբ օգտագործած չենք, որովհետև եթե Դուք տեսնեք Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է։ Եվ ի վերջո, երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի և Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել»,-ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի զարգացող տնտեսությանը նա որևէ սպառնալիք չի տեսնում․ «Ընդհակառակը, հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում։