ՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտիվին» CAS-ում

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։

«Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։

«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն ՀՖՖ-ից պահանջում էր 2,012,229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1,445,000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։ Բացի այդ, Քանանյանները պահանջում էին 1,400,000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։

Նշված գործերը կապված են պայմանավորված խաղերի վերաբերյալ գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին պայմանավորված խաղերի պատճառով։ ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորություններից ելնելով, իրականացրել էր համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։
2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։ Վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահաստատում է իր հաստատակամ դիրքորոշումը՝ պայքարելու պայմանավորված խաղերի և սպորտում ցանկացած անբարեխիղճ երևույթի դեմ։ Ֆեդերացիան շարունակելու է անել առավելագույնը՝ նման դեպքերը բացառելու, իսկ մեղավորներին իր իրավասության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է ՀՖֆ հաղորդագրության մեջ։