ՀՀ բանակը նոր զինանշան ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրառմամբ տեղեկացրել է, որ փոխվել է Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը։

Տեսանյութում ներկայացվում են զինանշանը փոխելու հերալդիկ պատճառները։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի արդիականացված նոր զինանշանը։ Նախ անդրադառնանք զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին։

2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը։

Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները՝ ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։

Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։

Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված՝ առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։

Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանի նկարագրությունը

Նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է։ Պատկերված է լիակատար, կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ՝ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։

Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ․ այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության՝ արծվի հովանու և պաշտպանության ներքո։

Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում՝ սերմնահատիկով՝ որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանն արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։

Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր․ ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչը՝ Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։

Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը և Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարրերը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի Հանրապետության հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։

Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են»։