Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգում և միջազգային համակարգի ամրապնդում՝ հիմնված ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարման վրա» թեմայով քննարկմանը մասնակցության շրջանակում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ hանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ներկայիս օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, ընդգծվել են նաև Ադրբեջանի ռազմավարական կապերը Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաև երկրի դերը տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել «հետհակամարտության շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, նախկին ներքին տեղահանված անձանց իրենց տներ արժանապատիվ վերադարձն ապահովելուն ուղղված վերակառուցման և շինարարական աշխատանքների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, վստահության ամրապնդման միջոցառումների և տարածաշրջանում ականազերծման սպառնալիքի վերաբերյալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի