Շաբաթների ընթացքում TRIPP-ի նախագիծը կստորագրվի. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP նախագծի վերաբերյալ փաստաթուղթը վերջնականապես կստորագրվի առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Խոսելով նախագծի մասին՝ նա նշեց, որ արդեն իսկ կա միջպետական համաձայնագրի նախաստորագրում, որը շատ արագ կվերածվի վերջնական փաստաթղթի.

«Տեքստն արդեն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալում և համաձայնություններ կան, բայց տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք պետք է երկրներում անցնեն: Կարծում եմ, որ շաբաթների ընթացքում մենք կունենանք ստորագրում»։

Նախարարն ընդգծեց, որ թեև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը բարդ է, կողմերը հետևողականորեն առաջ են մղում գործընթացը.

«Ե՛վ Միացյալ Նահանգների կառավարությունը, և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնիսկ այս ողջ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային… քաոսի պայմաններում շատ կենտրոնացված և կարևորություն հաղորդելով աշխատում են այս թեմայի, TRIPP-ի կենսագործման ուղղությամբ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն TRIPP-ի ու հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել։

Մանրամասները՝ տեսանյութում։