Իրանի դատական ​​համակարգը կասեցրել է նախագահական մարմնի գործունեությունը՝ ինտերնետի վերականգնման հրամանից հետո

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Իրանի դատական ​​համակարգն այսօր կասեցրել է նախագահական մարմնի գործունեությունը, որը հրամայել էր վերականգնել ինտերնետ հասանելիությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո ամիսներ շարունակ գրեթե լիակատար անջատումից հետո, գրում է Al Arabiya-ն։

Դատական ​​համակարգի Mizan Online կայքը հայտնել է, որ նախագահական մարմնի գործունեությունը կասեցնելու որոշումը կայացվել է «բողոքների ներկայացումից» հետո, չնայած դեռևս պարզ չէ, թե ով է դրանք ներկայացրել։

Որոշումը թիրախավորում է երկրի Կիբերտարածության կազմակերպման և կառավարման հատուկ շտաբին, որը մայիսի 12-ին ստեղծվել էր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից։ Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանիի խոսքով՝ մարմինը երկուշաբթի որոշում էր կայացրել «վերականգնել ինտերնետը» Իրանում, այն բանից հետո, երբ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին,  որ Փեզեշքիանն է տվել հրամանը։

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդին է պատկանում երկրում ինտերնետը վերականգնելու վերջնական լիազորությունը։

Ավելի ուշ Netblocks ինտերնետային մոնիթորինգի խումբը X-ում գրառման մեջ հայտարարել է, որ ստացված տվյալները ցույց են տալիս Իրանում ինտերնետ կապի մասնակի վերականգնում։ Իրանական իշխանությունները սկզբում լայնածավալ ինտերնետային սահմանափակումներ մտցրին հունվարի սկզբին՝ լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ՝ նախքան փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկին կրկին անջատելը։

Կապի անջատման ընթացքում իրանցիները հիմնականում սահմանափակված էին երկրի ներքին ցանցում տեղակայված հարթակներով և կայքերով։

Վերջին շաբաթներին Իրանը ներդրել է Pro Internet անվամբ հայտնի ինտերնետ հասանելիության համակարգ, որը, ըստ իրանական լրատվամիջոցների, ավելի բարձր վճարի դիմաց ավելի լայն հասանելիություն է ապահովել մասնագետների ընտրված խմբերի համար։

Ապրիլի 5-ին NetBlocks-ը հայտարարել էր, որ պատերազմի սկսվելուց հետո պարտադրված ինտերնետի անջատումը «ցանկացած երկրում գրանցված ամենաերկար համազգային ինտերնետի անջատումն էր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի