Մոսկվայում չեն բացառել ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն արտոնությունների վերացումը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների շարքը շարունակվում է։ Հերթական հայտարարությունն արել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը՝ նշելով, թե Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների համար նախատեսված առանց գրանցման երկարաժամկետ մնալու թույլտվությունները և պարզեցված աշխատանքային պայմանները կարող են չեղյալ հայտարարվել, եթե երկիրը կորցնի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, գրում է Ինտերֆաքսը։

«Ես կցանկանայի զգուշացնել բոլոր նրանց, որոնք այժմ փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ եթե Ռուսաստանը սկսի հեռանալ, Հայաստանի համար իրավիճակը շատ ավելի վատ կլինի, հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հայաստանի քաղաքացիների համար ներկայիս զիջումները, ինչպիսիք են առանց գրանցման երկարաժամկետ կեցությունը և պարզեցված աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այս կարգավիճակը չլինի կամ ինչ-ինչ պատճառներով այն վերանայվի Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, նման արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կենթարկվեն մեր ունեցած ընդհանուր միգրացիոն ռեժիմին, որը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին»,- ասել է Տոլստոյը Պետդումայում անցկացված կլոր սեղանի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանն ունի մեծ հայկական սփյուռք, հավելելով, որ «հակառուսական հայտարարություններով և անբարյացկամ գործողություններով» կասկածի տակ է դրվում Ռուսաստանում իր ներկայացուցիչների ներկայությունը, նրանց աշխատանքը և «Ռուսաստանի Դաշնությունում հայկական բիզնեսի ընդհանուր գործունեությունը»։

«Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ ԵՏՄ անդամակցությունից Հայաստանի ստացած առավելությունները, որն օգտագործել է Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ ներքին քաղաքականության մեջ, շատ հեշտությամբ կարող են անհետանալ՝ կապված նրա հետ, որ արվում են հակառուսական հայտարարություններ, տարվում է ռուսաց լեզվի հետապնդման և, այսպես ասած, հակառուսական կոշտ հայտարարությունների փորձեր, ինչպես նաև [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկիի հետ ջերմ գրկախառնությունները։ Իհարկե, այս ամենը չի կարող անպատասխան մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից»,- հայտարարել է նա։

Տոլստոյը կարծում է, որ «այս դեպքում իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը»։ Նա նաև ասել է, թե որպես Պետդումայի փոխնախագահ՝ զբաղվում է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի